Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

Հարազատ մարդու կորուստը ծանր հարված և դժվար փորձություն է յուրաքանչյուրիս համար: Անհրաժեշտ է պատշաճ ձևով կազմակերպել հուղարկավորությունը. առաջանում են թաղման ծառայությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, սակայն կորստի ցավը դեռ թարմ է և չի թողնում կենտրոնանալ նման հարցերի վրա: Այս դժվարին պահերին մենք ձեզ կօգնենք և կփորձենք մեղմել ձեր վիշտը: Մեր ընկերության աշխատակիցները հոգ կտանեն հուղարկավորության բոլոր խնդիրների մասին, սկսած` ծաղկեպսակներից և դրանց առաքումից, մինչև հուղարկավորության արարողակարգի ողջ ընթացքի կազմակերպումը:
«Դամբարան» ընկերությունը տրամադրում է հուղարկավորության համար անհրաժեշտ ամեն ինչ. բնական կամ արհեստական ծաղիկներից պատրաստված ծաղկեպսակներ, տարբեր տեսակի դագաղներ, կատաֆալկներ, գերեզմանաքարեր, արձաններ, գունավոր նկարներ, պատարագի կազմակերպում և այլն: Հասկանալով ձեր ընկճվածությունն ու շփոթությունը` մենք ձեզ կօգնենք ընտրել ծիսական աքսեսուարներն այնպես, որ դուք կկարողանաք հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել հանգուցյալին` միևնույն ժամանակ չվնասելով ձեր բյուջեն:
Հուղարկավորության կազմակերպման մասին մանրամասներ այսուհետ կարող եք ստանալ մեր պաշտոնական վեբկայքից: