Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

Մարդու կյանքը Երկրի վրա ուղեկցվում է սերունդների շարունակական փոփոխությամբ. սա է բնության օրենքը: Բոլոր մահկանացուներն էլ գիտակցում են դա:
Երբ ընտանիքը կորցնում է հարազատի, ի հայտ են գալիս շատ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնել թաղման արարողությունը կազմակերպելու ժամանակ:
«Դամբարան» ընկերությունը ստեղծվել է այդ դժվարին պահերին Ձեր կյանքը հեշտացնելու համար: Հուղարկավորության ոլորտում մենք նոր մոտեցում ենք ցուցաբերում` ապահովելով բարելավված ծառայություններ, մատչելի գներ, և, որ ամենակարևորն է, թարմեցված տեղեկություններ, որոնք օգնում են հուղարկավորության կազմակերպման հարցում: Մեր նպատակն է փոխել մարդկանց մոտեցումը հուղարկավորության արարողությունները կազմակերպելու վերաբերյալ: Մի քանի տարբեր ընկերությունների ծառայություններից օգտվելու փոխարեն «Դամբարան» ընկերությունն առաջարկում է իր ծառայությունների ամբողջական փաթեթը:

«Դամբարան» ընկերությունն առաջարկում է բարձրակարգ ծառայությունների լայն շրջանակ հուղարկավորության ոլորտում: Մեր ընկերության աշխատակիցների գլխավոր առաջադրանքը նման զգայուն իրավիճակում, ինչպիսինն է հուղարկավորության կազմակերպումը, հանդիսանում է հուղարկավորության բոլոր ավանդույթների պահպանումը և պատշաճ թաղման արարողություն կազմակերպելը:

Ընկերության աշխատակիցների տարիների փորձն օգնում է ճիշտ և արագ կողմնորոշվել տվյալ հանգամանքներում և գտնել պատշաճ լուծումներ:
Հուղարկավորության ծառայությունները ստեղծված են հենց այդ նպատակով` նման իրավիճակներում հեշտացնել հարազատների կյանքը և կազմակերպել հուղարկավորության արարողությունը: