Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

Հուղարկավորության կազմակերպման գլխավոր կետերից է հանդիսանում կատաֆալկային տրանսպորտի ճիշտ ժամանակին պատվիրելը: «Դամբարան» ընկերության ճշտապահ և մասնագիտացած վարորդները պատվիրատուին կազատեն բազմաթիվ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ թաղման արարողության օրը: Ընկերության աշխատողների պարտականությունների մեջ է մտնում հանգուցյալի դին դիարանից մինչև նրա վերջին հանգրվանը հասցնելը:

Գոյություն ունեն տրանսպորտային միջոցների տարբեր տեսակներ, որոնք նախատեսված են հուղարկավորության արարողության ժամանակ և՛ հանգուցյալի, և՛ նրա հարազատների տեղափոխությունն ապահովելու համար: Դրանք կարող են լինել գազելեներ, մերսեդեսներ, ինչպես նաև միկրո ավտոբուսներ, որոնք ապահովված կլինեն բոլոր սարքավորումներով` բազմաթիվ մարդկանց տեղափոխելու համար:

Պատվիրելով կատաֆալկային ծառայություններ` պետք է հաշվի առնել, որ այն անհրաժեշտ է լինելու ողջ օրվա ընթացքում:

«Դամբարան» ընկերությունն իր ծառայություններն է առաջարկում տրանսպորտի ոլորտում, քանի որ ընկերության մասնագետների շնորհիվ ամեն ինչ կազմակերպվում է արագ, հեշտ, և բացի այդ հաշվի են առնվում և կարգավորվում բոլոր նյուանսները: Բացի այդ օգտվելով ընկերության ծառայությունների համալիրից` կհամոզվեք, որ ծառայությունների փաթեթն ավելի մատչելի է, քան տարբեր ընկերություններում տարբեր ծառայություններից օգտվելը: