Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

Հուղարկավորությունը կարևորագույն արարողություն է հանգուցյալին վերջին հրաժեշտը տալու համար:
Դաժան իրականությունը ստիպում է մեզ տխուր սրտերով կազմակերպել թաղման արարողությունը և ընտրել հուղարկավության համար անհրաժեշտ պարագաներ` հանգուցյալին իր վերջին ուղին ճանապարհ դնելու համար:

Դագաղը համարվում է թաղման արարողության գլխավոր ատրիբուտներից մեկը: Քրիստոնեական օրենքների համաձայն, դագաղը համարվում է «նոր» կամ «հավիտենական» բնակարանը, հանգուցյալի վերջին տունը: Հարազատները և բարեկամներն առաջին հերթին պետք է հոգ տանեն այն մասին, որ դագաղը հարմարավետ լինի հանգուցյալի համար և արտացոլի նրա կարգավիճակը կյանքի ընթացքում:

Ավանդական թաղման արարողություն կազմակերպելու համար առաջին հերթին պետք ընտրել գլխավոր ատրիբուտը` դագաղը: Մեր օրերում դագաղների պատրաստումը լայն տարածում ունի, և շատ արտադրողներ առաջարկում են տարբեր կոնֆիգուրացիաների, գույնի, նյութի և չափերի դագաղներ:

«Դամբարան» ընկերությունն առաջարկում է դագաղների լայն ընտրանի, որը ներառում է տարբեր փայտերից և գույներից պատրաստված դագաղներ: