Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

«Դամբարան» ընկերության գործունեությունը ներառում է բնական քարերից պատրաստվող շինություններ:
Մեր ընկերությունը պատրաստում և տեղադրում է`
  • Ցանկապատներ
  • Ծաղկանոցներ
  • Բետոնե հիմքի պատրաստում
  • Գրանիտե ցանկապատներ, գրանիտե պոլիմերային խաչեր
  • Գրանիտե սալիկներով երեսապատում
  • Կերամիկական սալիկներով երեսապատում
  • Գրանիտե սեղանիկներ, ծաղկամաններ և այլն:
Մեր բարձրակարգ աշխատողների խումբը ձեր պատվերը կկատարի որակյալ, ճշգրիտ և, որ կարևոր է ճիշտ ժամանակին:
Ձեր պատվիրած շինությունները պատրաստվում են որակյալ նյութերից, ինչպես նաև դրանց տեղադրման համար ևս կիրառվում են որակյալ նյութեր:
Մեր մասնագետները վերցնում են գերեզմանի հստակ չափերը, տեղադրում են կապուղիներ, հետո դրանք լցվում են հիմքով, որոնց շնորհիվ հետագայում հուշարձանները չեն անցնում հողի տակ:
Սեփական արտադրության առկայությունը «Դամբարան» ընկերությանը հնարավորություն է տալիս պատրաստել և տեղադրել տարբեր ձևի և բարդության ինչպես անհատական, այնպես ել ավանդական շինություններ: Արտադրության մեջ կիրառվում են տարբեր տեսակի, գույնի և ձևի բնական ու արհեստական քարեր:

Մենք ձեզ կօգնենք անմահացնել ձեր հարազատների հիշատակը. կարևոր չէ թե դա կարվի համեստ հուշահամալիրի միջոցով, թե փառահեղ հուշարձանի միջոցով` «Դամբարան» ընկերության մասնագետները միշտ պատրաստ են կատարել իրենց հաճախորդների բոլոր ցանկությունները: