Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

«Դամբարան» ընկերությունը մատուցում է սգո սրահների, ձևավորման ծառայություններ: Հարազատին նախքան իր վերջին հանգրվանը հասցենելը պետք է այդ ընթացակարգը կազմակերպել ճիշտ և գեղեցիկ: Սրահը, գերեզմանը զարդարելն, իհարկե հուղարկավորության կարևորագույն պահերը չեն, սակայն դրանք ևս անտեսել չի կարելի:

Մեր ընկերության ճարտարապետները և դիզայներները ձեր նախասիրություններին համապատասխան կնախագծեն գերեզմանաքարեր, գերեզմանասալիկներ, արձաններ, խաչքարեր, ցանկացած տիպի ցանկապատեր: Մեր ընկերության մասնագետները փորձում են ստեղծել վերը նշվածների այնպիսի համադրություն, որը կբավարարի մեր հաճախորդի բոլոր պահանջներն ու ցանկությունները: