Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

«Դամբարան» ընկերությունը մատուցում է գերեզմանների երեսպատման ծառայություններ: Ըստ պատվիատուի ցանկության` գերեզմանը կարելի է երեսապատել բազալտով, գրանիտով կամ ջերմադիմացկուն հատուկ սալիկներով: Սակայն նախքան վերը նշված քարերով երեսպատումը կանգնեցվում է բետոնե հիմք (գետնախարիսխ):

Երեսպատման աշխատանքները պահանջում են տարածքի նախորոք ուսումնասիրություն, քանի որ ջերմաստիճանի տատանումները կարող են հանգեցնել գերեզմանի շուտ շարքից դուրս գալուն: Հաշվի առնելով Հայաստանի եղանակի խիստ տատանողականությունները` տարածաշրջանում լայն կիրառություն են գտել բաց գույնի բազալտով երեսպատումները, քանի որ դրանք ավելի քիչ ջերմություն են կլանում և բավականին դիմացկուն են:

Սալիկների և երեսպատման այլ նյութերի լայն ընտրանին թույլ է տալիս ընտրել հուշարձանի գույնին և շրջապատի դիզայնին համապատասխան նյութեր: Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ սալիկների ջերմադիմացկունության մասին:

Հայաստանում երեսպատում իրականացվում է նաև բնական գրանիտից պատրաստված սալիկներով: Դրանք հրաշալի ձևով միաձուլվում են գերեզմանի և նրա գրանիտե մասերի հետ, սակայն պետք է նշել նաև, որ վերոհիշյալ սալիկները քաշով ծանր են, ուստի ժամանակի ընթացքում կարող են թուլանալ և շարքից դուրս գալ: Այդ իսկ պատճառով նմանատիպ գերեզմանները պարբերաբար խնամքի և վերականգնողական աշխատանքների կարիք ունեն:

Բետոնե ծածկ հիմնականում պատվիրում են այն մարդիկ, ովքեր գտնվում են երկրից դուրս և պարբերաբար չեն կարող խնամել գերեզմանը: Բետոնե ծածկը երեսպատվում է մարմարե քարերով կամ սալիկներով: Դա խոչընդոտում է մոլախոտերի աճին, ինչն էլ գերեզմանին մշտապես խնամված տեսք է հաղորդում: