Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

Պատարագներ
Քրիստոնեական օրենքները թույլ են տալիս, որ հանգուցյալին իր վերջին հանգրվան ուղեկցելուց առաջ պատարագ մատուցվի նրա հոգու հանգստության համար: Հոգեհանգստյան արարողությունը ևս ոչ պակաս կարևոր է համարվում: Այդ արարողության ժամանակ երգվում են շարականներ, ընթերցվում է Ավետարան, և աղոթքի ընթացքում հիշատակվում են ննջեցյալների անունները, նրանց համար հայցվում է Աստծո բարեգթությունն ու ներողամտությունը:

«Դամբարան» ընկերությունը կազմակերպում և հոգ է տանում պատարագների մասին: Մեր հաճախորդների ցանկությամբ հրավիրում ենք քահանsաների և վերահսկում ենք ողջ արարողակարգը: