Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

«Դամբարան» ընկերության մասնագետներն առաջարկում են տարբեր գերեզմանաքարերի հղկում, մշակում և տեղադրում: Գերեզմանաքարերի, հուշարձանների, տապանաքարերի, ցանկապատների, ծաղկամանների, խաչերի և հուշահամալրիների պատրաստման համար մեր ընկերության մասնագետները տալիս են քարերի մեծ տեսականու ընտրության հնարավորություն: Քարը կարող է լինել կարմիր, մոխրագույն, սև: Առավել նախընտրելի գույնը համարվում է սև գույնը, քանի որ դրա վրա առավել արտահայտիչ են երևում փորագրությունները:

Մեր ընկերության հմուտ մասնագետներն իրականացնում են բացարձակապես ձեռքի գեղարվեստական աշխատանքներ, ինչն էլ ապահովում է հիանալի արդյունքներ:

Բացի ստանդարտ գեղարվեստական աշխատանքներից (նկարի տեղադրում, տառեր, ծաղիկներ), մեր արվեստագետները կարող են իրականացնել նաև բարդ պատկերների փորագրում:

Նախքան գերեզմանաքարերի տեղադրումը, կանգնեցվում է բետոնե հիմքը` գետնախարիսխը, որը հետագայում երեսպատվում է բազալտով, գրանիտով կամ ջերմադիմացկուն հատուկ սալիկներով:

Անհրաժեշտության դեպքում բետոնե հիմքը երեսպատվում է գրանիտե սալիկներով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ցանկացած ձևի և բարդության գերեզմանաքարերի լայն ընտրանի, ինչպես նաև գրանիտե արձանների տարբեր տեսակներ, գրանիտե հիմքեր, ծաղկանոցներ, սեղաններ, խաչեր և ծաղկամաններ: Մեզ մոտ կարող եք պատվիրել նաև գրանիտե և մարմարյա ցուցանակներ, որոնք կպատրաստվեն նվազագույն կարճ ժամանակահատվածում: