Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

Գունավոր նկարներ
«Դամբարան» ընկերությունն ունի համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ են տալիս պատրաստել օվալաձև և ուղղանկյուն նկարների ձևեր, նույնիսկ մեծ չափերի, որոնք 100%-ով համապատասխանում են իրական նկարին:

Գունավոր նկարները, որոնք ստանում ենք ժամանակակից տեխոնոլգիաներ օգտագործելու շնորհիվ, չեն ենթարկվում միջավայրի փոփոխություններին: Նկարները ստանում ենք հատուկ կայուն կերամիկական միացությունների շնորհիվ, որոնք չեն փոխում իրենց գույնը արևի լույսի տակ, ժամանակի ընթացքում չեն քայքայվում, կայուն են քիմիական ռեակտիվների նկատմամբ: Գունավոր նկարները ձևավորվում են ոչ թե շերտի վրա, այլ շերտի տակ, ինչն էլ ապահովում է լրացուցիչ պաշտպանություն: Այդ իսկ պատճառով մեր ընկերության առաջարկած գունավոր նկարները չեն կորցնում իրենց գույների պարզությունն ու պայծառությունը տասնյակ տարիների ընթացքում: Մեր ընկերության տեխնոլոգիաները թույլ են տալիս պատրաստել բարձրորակ նկարներով ցուցանակներ և մեդալիոններ, որոնք առանձնանում են իրենց երկարաժամկետությամբ և եղանակի փոփոխությունների հանդեպ դիմացկունությամբ: