Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

«Դամբարան» ընկերությունն առաջարկում է բարձրակարգ ծառայությունների լայն շրջանակ հուղարկավորության ոլորտում:
Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները կատարում են գերեզմանաքարերի, արձանների, խաչքարերի վերականգնում և տեղադրում ժամանակակից տեխնոլոգիայով, տարբեր գրությունների, նկարների, նախշերի, լուսանկարների ավելացում և տեղադրում:

Մեր մասնագետները գիտեն, որ որակյալ հուղարկավորության ծառայություններ մատուցել նշանակում է ոչ միայն իր գործին բանիմաց լինելը, այլ նաև հաճախորդի պահանջների և ցանկությունների հանդեպ անհատական ուշադրություն ցուցաբերելը: Այդ իսկ պատճառով «Դամբարան» ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն օգնում են Ձեզ պատվով հաղթահարել կյանքի դժվար ժամանակահատվածը:

Գլխավոր ծառայություններից բացի առաջարկում ենք նաև հետևյալ ծառայությունները`
  • Գերեզմանաքարերի, արձանների, խաչքարերի տեղադրում և վերականգնում
  • Երաժիշտների հրավիրում, երաժշտական ձայանագրությունների տրամադրում
  • Սգո սրահի ձևավորում
  • Քահանայի հրավիրում
  • Պսակների պատրաստում
  • Հոգեհացի կազմակերպում
  • Տարբեր տեսակի գրությունների, լուսանկարների փորագրում,
  • Ցանկապատերի տեղադրում և վերանորոգում,
  • Ավտոդիակառքի վարձույթ հուղարկավորության համար