Սերնդեսերունդ փոխանցվում է նախնիների գերեզմանների խնամքի այսպես կոչված ավանդույթը: Դա մեր սրբազան պարտականությունն է համարվում:
Բազմաթիվ գործերն ու հոգսերը մեզ թույլ չեն տալիս պատշաճ կերպով հոգ տանել մեր հարազատների գերեզմաններին: Լինում են դեպքեր, երբ երկար ժամանակով բացակայում ենք հարազատ վայրերից, երբեմն նույնիսկ ընդմիշտ` մեր հարազատների և ընկերների գերեզմանները թողնելով առանց անհրաժեշտ խնամքի:

«Դամբարան» ընկերությունը տեղադրում է հուշարձաններ և արձաններ:
Գերեզմանային հուշարձաններն ամենաքիչ բանն է, որ կարող ենք անել մեր հարազատների հիշատակի համար:
Հարազատին կամ սիրելիին կորցնելը մեծ ցավ է, որը, ցավոք սրտի, հանդիպել է բոլորիս: Մեզ միայն մնում է համակերպվել այդ վշտի հետ և փորձել մեր սերը ցույց տալ հանգուցյալի հանդեպ: Թե ինչպես է դա կատարվում, յուրաքանչյուր ոք որոշում է յուրովի…

Հարյուրամյակներ շարունակ սիրո արտահայտման ձև է հանդիսացել հուշարձանի կառուցումը: Հուշարձանները դեռ երկար տարիներ կհիշեցնեն այն երջանիկ պահերը, որոնք ապրել եք այն մարդկաց հետ, ովքեր գնացել են հանգուցյալ աշխարհ: Թե ինչ տեսք կունենա արձանը, որոշում եք դուք: Նկարներ, մեկ կամ մի քանի լեզուներով մակագրություններ, տարբեր նախշեր, գերեզմանի էքսկլյուզիվ սալիկներ. ձեր օգնության շնորհիվ «Դամբարան» ընկերությունը կարտահայտի այն եզակի հատկությունները, որով օժտված է եղել հանգուցյալը:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արձանների պատրաստման համար օգտագործել տարբեր նյութերի մի ամբողջ շարք` ինչպես բնական, այնպես էլ արհեստական: